Ուզբեկստանի պահանջով՝ Հայաստանում Իրանի դեսպանատունը հեռացրել է Սամարղանդի մասին հրապարակումը։
Սամարղանդ կատարած այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն տեսաուղերձ է ձայնագրել Ռեգիստան հրապարակից։
Դրանից հետո Իրանի դեսպանատունը մեկնաբանել է նրա տեսանյութը՝ հայտարարելով. «Այն վայրը, որտեղ դուք գտնվում եք, պարսկական քաղաքակրթության և ճարտարապետության մի մասն է»։
Հոկտեմբերի 23-ին Ուզբեկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել Իրանի դեսպանին։
Ուզբեկստանի պահանջով՝ Հայաստանում Իրանի դեսպանատունը հեռացրել է Սամարղանդի մասին հրապարակումը










