Տիգրանաշենի խաղահրապարակը վերակահավորելու համար «Ուժեղ Հայաստան»-ի անդամներին սպառնում են դատի տալ


Տիգրանաշենի խաղահրապարակը վերակահավորելու համար «Ուժեղ Հայաստան»-ի անդամներին սպառնում են դատի տալ
Հոկտեմբեր 26 18:18 2026

Տիգրանաշենի մանկական խաղահրապարակից «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Մարկոսյանն ահազանգում է՝ հրապարակը վերակահավորելու համար համայնքապետարանից սպառնում են դատի տալ իրենց։ Մարկոսյանի խոսքով, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ստացած պարգևավճարները տրամադրել են սահմանակից համայնքի խաղահրապարակի կահավորմանը, վերանորոգմանը, սակայն հանդիպել են խնդիրների։

«Ի՞նչ են անում օրվա իշխանությունները, նրանք երեկ եկել են ու ասել, որ քանդելու են խաղահրապարակը, այսօր անգամ սպառնացել են դատի տալ։ Մենք ասում ենք, որ Տիգրանաշենը ոչ թե պետք է հանձնել, այլ զարգացնել»,-նշում է Ա. Մարկոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։