ՀԷՑ-ի և «Տաշիր» խմբի «սիրախաղը». ի՞նչ է իրականում փոխվել ընկերությունում


ՀԷՑ-ի և «Տաշիր» խմբի «սիրախաղը». ի՞նչ է իրականում փոխվել ընկերությունում
Հոկտեմբեր 26 11:50 2026

 

Հայաստանի էլեկտրական ցանցերում (ՀԷՑ) իրականացվող ներդրումային ծրագրերի արդյունավետության, նախագծային աշխատանքների կազմակերպմանև նախկինում «Տաշիր» խմբի հետ կապ ունեցող ընկերությունների հնարավոր շարունակական ներգրավվածության վերաբերյալ լուրջ հարցեր են բարձրացվում։

 

Մեր տրամադրության տակ ներկայացված տեղեկությունների և Կ. Արեյանի զեկույցին արված հղումների համաձայն՝ ՀԷՑ-ի ներդրումային ծրագրերի մի շարք ուղղություններում առկա են էական խնդիրներ։ Խոսքը, մասնավորապես, բնակելի շենքերի մուտքերի, տրանսֆորմատորային ենթակայանների տանիքների վերանորոգման, ինչպես նաև ներդրումային ծրագրերով նախատեսված այլ աշխատանքների մասին է։

 

Ըստ մերտեղեկությունների՝ նշված ծրագրերի իրականացումը փաստացի ձախողվել է։ Առավել ուշագրավ են նախագծող կազմակերպություններից ստացված տեղեկությունների վերաբերյալ պնդումները։

 

Ըստ այդ տեղեկությունների՝ ՀԷՑ-ի ղեկավարությունը քաջատեղյակ է, որ նախագծային և ներդրումային աշխատանքներիմի մասը, ենթադրաբար, շարունակում են իրականացնել նախկինում «Տաշիր» խմբի հետ փոխկապակցված ընկերություններ՝ պարզապես այլ անվանումներով։

 

Որպես օրինակ նշվում են «Վոլիոս» ՍՊԸ-ն և «ՕՖՖԷՌ» ընկերությունը։ Աղբյուրների պնդմամբ՝ վերջինս շարունակում է գործունեությունը հիմնականում նույն անձնակազմով՝ պահպանելով նախկինում ձևավորված գործնական կապերը ՀԷՑ-ի ղեկավարության հետ։

 

Եթե այս տեղեկությունները հաստատվեն, ապա հարց կառաջանա՝ արդյոք տեղի է ունեցել ընկերությունների իրական փոփոխություն և մրցակցային միջավայրի բարելավում, թե պարզապես փոխվել են կազմակերպությունների անվանումները՝ պահպանելով նախկին գործելաոճը։

 

Առանձին ուսումնասիրության կարիք ունի նաև աշխատանքների գնագոյացման հարցը։ Աղբյուրների պնդմամբ՝ որոշ նախագծային և ներդրումային աշխատանքներ շարունակումեն իրականացվել նախկին բարձր գներով։ Սակայն այդ պնդումը գնահատելու համար անհրաժեշտ էհամեմատել պայմանագրային գները, շուկայական առաջարկները և փաստացի կատարված աշխատանքների արժեքը։

 

Հարցեր են առաջանում նաև ՀԷՑ-ի ղեկավարկադրերի նշանակումների և մասնագիտական համապատասխանության վերաբերյալ։

 

Ստացված տեղեկությունների համաձայն՝ ընկերության մի շարք ղեկավար պաշտոններում շարունակում են աշխատել նախկին իշխանությունների, ինչպես նաև «Տաշիր» խմբի հետ առնչություններ ունեցող անձինք։ Աղբյուրները կասկածիտակ են դնում նաև որոշ պաշտոնյաների մասնագիտական պատրաստվածության համապատասխանությունը զբաղեցրած պաշտոններին։

 

 

Այս ամենի համատեքստում առաջանում է գլխավոր հարցը՝ ի՞նչ է իրականում փոխվել ՀԷՑ-ում։