Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի երրորդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց նիդերլանդական «ԱԶ Ալկմարին»։
Հանդիպման 21-րդ րոպեին հյուրերն առաջ անցան հաշվի մեջ․ գոլով աչքի ընկավ Բրիսկովը։ 27-րդ րոպեին Պատատին կրկնապատկեց նիդերլանդական թիմի առավելությունը։
Երկրորդ խաղակեսում՝ 77-րդ րոպեին Պատատին դուբլ գրանցեց, իսկ քիչ անց Մերվիկն էլ ավելի մեծացրեց հյուրերի առավելությունը։ Հանդիպումն ավարտվեց լուսատախտակին 0-4 հաշվով՝ հօգուտ «Ալկմարի»։
Երեք հանդիպումից հետո «Արարատ-Արմենիան» դեռ միավոր չի վաստակել լիգայի փուլում, իսկ «Ալկմարը» երկրորդ հաղթանակը տոնեց ու 6 միավոր ունի իր ակտիվում։
Հաջորդ՝ չորրորդ տուրում «Արարատ-Արմենիան» նոյեմբերի 5-ին մրցակցի հարկի տակ կհանդիպի պորտուգալական «Տորենսեի» հետ։










