Թույլ Փաշինյանի օրոք Հայաստանի սահմանները թույլ ու անպաշտպան են. Անուշ Միրզոյան


Թույլ Փաշինյանի օրոք Հայաստանի սահմանները թույլ ու անպաշտպան են. Անուշ Միրզոյան
Հոկտեմբեր 22 22:01 2026

«Վերջին ամսում Հայաստանի սահմանը հատել է երկու ադրբեջանցի։ Փաշինյանն ասում է, թե ներկայում Հայաստանի սահմաններն ավելի անվտանգ են, քան Երևանի կենտրոնը»,-ֆեյսբուքյան եթերում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը;

 Նա նշեց, որ իրականությունը ուրիշ է, թույլ Փաշինյանի օրոք Հայաստանի սահմանները թույլ ու ան պաշտպան են;«Փաշինյանը շարունակում է իր զիջումներն Ալիևին՝ այդպես էլ չապահովելով կայուն, իրական, երկարաժամկետ, մեկից ավել երաշխավորներով խաղաղություն։ Փաշինյանի խոստացած խաղաղության միակ երաշխավորը ալիևն է։ Իսկ եթե Ալիևը մի օր որոշի զինվորներ ուղարկի Հայաստան՝ այդ խաղաղությունը մի օրում փլուզվելու է, ինչպես մենք ականատես եղանք Շաքիի դեպքով»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ նշելով որ կառավարությունից և սահմանապահ մի քանի կառույցներից պահանջում են մի քանի հարցի պատասխան։

Նա հարցրեց, թե ինչու են սահմանախախտումները արձանագրվել և ինչ է անում պետությունը սահմանները պաշտպանելու համար;«Ուժեղ Հայաստան»-ն ունի սահմաններն ամրապնդելու և առանց զիջումների  խաղաղություն հաստատելու հստակ ծրագիր; Մենք կանխելու ենք Փաշինյանի հետագա զիջումները և ապահովելու ենք Հայաստանի սահմաններ անվտանգությունը»,-հայտարարեց Միրզոյանը;