Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար


Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
Հոկտեմբեր 15 17:59 2026

Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու համար:

 

 

Ըստ e-gov.am-ում հրապարակված որոշման՝ աշխատանքային խումբը եռամսյա ժամկետում պետք է գտնի այդ խնդիրների լուծման հնարավորությունները և հստակեցնի հետագա քայլերը:

 

Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը:

 

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովն էին պայմանավորվել համատեղ աշխատանքային խումբ ստեղծել՝ խնդիրները քննարկելու համար: