Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող


Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
Հոկտեմբեր 14 19:49 2026

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ավարտին է մոտենում հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլը։

Մրցումային վերջին օրը փայլուն արդյունք է գրանցել Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը։

Կանանց 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևի անհատական պայքարում Կարապետյանը 582 միավորով զբաղեցրել է առաջին հորիզոնականը և դուրս եկել եզրափակիչ։

Եզրափակիչ փուլում համառ պայքարում Էլմիրա Կարապետյանը վաստակել է 242,4 միավոր և նվաճել աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը։

Նշենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունը հերթական նախապատրաստական փուլն էր՝ նոյեմբերի 1-ից 14-ը Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ։