Մահացած մարդու գրառումը լայքելու համար կանչել են ԱԱԾ, խելահեղություն է, ինչքան պարապ պետք է լինի ԱԱԾ-ն. Իրավապաշտպան


Մահացած մարդու գրառումը լայքելու համար կանչել են ԱԱԾ, խելահեղություն է, ինչքան պարապ պետք է լինի ԱԱԾ-ն. Իրավապաշտպան
Հոկտեմբեր 14 18:54 2026

«Կարելի է ասել, որ Հայաստանում մենք երբևիցե չենք ունեցել արդարադատության համակարգ։ Նիկոլ Փաշինյանն այն օգտագործում է  ծայրահեղ այլասերված ձևով, ծայրահեղ ճնշումների գործարկմամբ»,- «Քաղաքական հետապնդումները Հայաստանում. ինչպե՞ս պայքարել դրանց դեմ» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Կարապետյանցը նշեց՝ երբեք չէր մտածի, որ մի օր պաշտպանելու է նախկիների հետ փոխկապակցված անձանց, այս պարագայում Գագիկ Ծառուկյանի իրավունքները, բայց նախկին իշխանության ներքո էլ մշտապես բարձրաձայնել է արդարադատության, անձանց իրավունքների պաշտպանության կարևորության մասին։

«Ես միշտ ասել եմ՝ արարադատության համակարգ է պետք կայացնել, որովհետև կգա մի ժամանակ, երբ ձեզ պետք կգա անկախ արդարադատության համակարգ։ Նրանք լուրջ չէին վերաբերվում։ Ես պնդում եմ, որ մենք երբեք չենք ունեցել այս թվով քաղբանտարկյալներ, երբեք մարդկանց նկատմամաբ նման վերաբերմունք չի եղել»,-ընդգծեց նա ու գործող իշխանություններին նույնպես հորդորեց կայացնել արդարադատության անկախ համակարգը։

Կարապետյանցը գործող իշխանություններին նաև զգուշացնում է՝ իրենց սերմանած ատելությունը վերադարձվելու է։

«Իրենք ամեն օր պետք է աղոթեն, չգիտեմ՝ ում են աղոթելու, իրենց դեպքում մի քիչ դժվար է ասել, որ ադեկվատ իշխանություններ գան ու բարձրացնեն իրենց պատասխանատվության հարցը, ոչ թե միջնադարյան հայտնի միջոցներով իրենց պատժի ենթարկեն»,-ասաց իրավապաշտպանը։

Նրա գնահատմամբ, Հայաստանում հետապնդումները հասնել են աբսուրդի աստիճանի։

«Ավետիք Իշխանյանն արդեն մի քանի տարի մեզ հետ չէ։ Նրա գրառումը լայքելու համար մարդկանց կանչում են ԱԱԾ։ Ինչքան պարապ պետք է լինի ԱԱԾ-ն, որ նման բան անի՝ մահացած մարդու գրառման տակ լայք դնելու համար։ Պատկերացնո՞ւմ եք։ Մենք հասել ենք խելահեղության, որը պետք է ինչ-որ պահի կանգնեցնել»,-ասաց Կարապետյանցը։

Մանրամասները՝ տեսանյութում։