Որևէ մեկը ՀԷՑ-ը վաճառելու մասին այլևս չի խոսում. Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրեց սպասվող ընթացակարգը (Տեսանյութ)


Որևէ մեկը ՀԷՑ-ը վաճառելու մասին այլևս չի խոսում. Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրեց սպասվող ընթացակարգը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 10 12:03 2026

Որևէ մեկը ՀԷՑ-ը վաճառելու մասին այլևս չի խոսում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

«Այս փուլում ընթացակարգը հետևյալն է. ՀԷՑ-ի 100% բաժնեմասերը արդեն 1-2 շաբաթից Կառավարության որոշմամբ կճանաչվեն հանրության գերակա շահ։

Դրան կհաջորդի օտարվող բաժնետոմսերի նկարագրության, արձանագրության կազմում, ծանուցում՝ սեփականատերերին, շուկայական միջին արժեքի գնահատում։

Եթե սեփականատերը գնահատումի հետ հաշտ չլինի, իրենք իրավունք ունեն սեփական գնահատումը պատվիրելու. կհամադրվեն 2 գնահատումները՝ դրա միջին արժեքի չափով , +15% շուկայական արժեքի փոխհատուցման գումար Կառավարությունը կփոխհատուցի սեփականատերերին, և ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը կդառնան ՀՀ սեփականությունը»,-պարզաբանեց Պետրոսյանն ու նշեց, որ վաճառքի մասին խոսք չի գնում։