Դսեղ-Մարց ավտոճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվի


Դսեղ-Մարց ավտոճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվի
Հոկտեմբեր 8 19:08 2026

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ11+000-կմ13+900 հատվածը (Դսեղ-Մարց) հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվի։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

«Վարորդներին առաջարկում ենք երթևեկել Դսեղ-Թումանյան-Մարց ճանապարհով»,- նշված է հաղորդագրությունում։