«Գուստավ» ռեստորանում գաղտնի նկարահանումը բացահայտած Կարինան մանրամասներ է պատմում դեպքից (Video)


«Գուստավ» ռեստորանում գաղտնի նկարահանումը բացահայտած Կարինան մանրամասներ է պատմում դեպքից (Video)
Հոկտեմբեր 8 15:55 2026

Հոկտեմբերի 4-ին Կարինան ընկերոջ հետ այցելել է «Գուստավ» ռեստորան։ Զույգին մուտքի մոտ դիմավորել է ռեստորանի մենեջեր Ք.Վ.-ն։ Նա բարեհամբույր ուղեկցել է զույգին սեղանի մոտ։ Որոշ ժամանակ անց ռեստորանի սանհանգույցում Կարինան նկատել է, որ այն գաղտնի նկարահանվում է։ Լվացարանի դարակում թաքնված է եղել տեսագրող հեռախոս։ Զույգը պարզել է, որ հեռախոսը ռեստորանի մենեջեր Ք.Վ.-ինն է։ «Հետքի» տաղավարում Կարինան ներկայացրել է միջադեպի մանրամասները։