Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը


Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
Հոկտեմբեր 7 23:28 2026

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի ամենամյա «Սամուրայ» մրցաշարը։ Մրցումները կկայանան հոկտեմբերի 24-ին Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) մարզադահլիճում։ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի խոսքով՝ «Սամուրայ» մրցաշարում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները կմասնակցեն Հայաստանի առաջնությանը։ «Սա նախընտրական մրցաշար է Հայաստանիառաջնությունից առաջ։ Հայաստանի առաջնությունն այս տարի կայանալու է դեկտեմբերի 20-ին, իսկ դրանից առաջ անցկացնում ենք նախընտրական մրցաշար, որի մասնակիցների թիվն ավելի մեծ է լինում։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները հնարավորություն կստանան մասնակցելու Հայաստանի առաջնությանը։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնության մրցանակակիրներն արդեն ունեն Հայաստանի առաջնությանը մասնակցելու իրավունք, նրանց կմիանան նաև այս մրցաշարի լավագույն մարզիկները: Ինչպես միշտ, թեժ պայքար է սպասվում»,- Անդրանիկ Հակոբյանի խոսքը մեջբերում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։