Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողի ներխուժման և տեղի բնակչուհուն վիրավորելու դեպքից հետո գյուղացիները Factor TV -ի հետ զրույցում պատմում են միջադեպի մանրամասները:
Շաքիի բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ սահմանի խախտման մասին իրեն դեռ չորս օր առաջ զգուշացրել էին Ռազմական ոստիկանության ծառայողները, երբ ինքը գիշերային հերթափոխով շինանյութ (հող և ավազ) էր տեղափոխում մարտական հենակետեր՝ ամրաշինական աշխատանքների համար:
«Ինձ զգուշացրել էին, որ սահմանախախտում է եղել, փախած թուրքեր կան, զգույշ եղիր։ Սկզբում ասել էին՝ չորս հոգի են, բայց հետո պարզվեց, որ մեկ հոգի է եղել»,- պատմեց բնակիչը՝ նշելով, որ իրավապահները հսկողություն էին սահմանել մայրուղու վրա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։










