Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինը 38 տարեկան է, վնասվածքը ազդրի հատվածում է. ԲԿ տնօրենը մանրամասնում է


Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինը 38 տարեկան է, վնասվածքը ազդրի հատվածում է. ԲԿ տնօրենը մանրամասնում է
Հոկտեմբեր 1 18:38 2026

Ադրբեջանցու կրակոցից հրազենային վնասվածք ստացած Շաքիի 38–ամյա բնակչուհին այս պահին Սիսիան ԲԿ–ում է։

 

Հիվանդանոցի տնօրեն Անիկ Գրիգորյանը NEWS.am—ի հետ զրույցում նշեց. «Կինը կայուն վիճակում է, ստանում է իր համապատասխան բուժօգնությունը, կյանքին վտանգ սպառնացող որևէ բան չկա։ Վնասվածքը հրազենային է, ազդրի հատվածում՝ ազդրի ստորին երրորդականում։

 
 

Այժմ ստացիոնալ բուժում է անցնում, այս պահին հետազոտման փուլում է, դեռ չի վիրահատվել։ Գնդակ չկա ոտքի մեջ, թափանցիկ վնասվածք է, գնդակը դուրս է եկել»,–ասաց նա։Տնօրենի խոսքով, կնոջ հոգեբանական վիճակը ևս հանգիստ է. «Կայուն է, գիտակից է, հարցերին պատասխանում է, որևէ խնդիր չկա»,–ասաց նա։