54-ամյա անձի տանը 2,5 կգ թմրամիջոց է հայտնաբերվել


54-ամյա անձի տանը 2,5 կգ թմրամիջոց է հայտնաբերվել
Սեպտեմբեր 29 18:51 2026

ՆԳՆ-ից հայտնում են․

«Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հաղթանակ թաղամասի մի բնակիչ ապօրինի պահում և իրացնում է թմրանյութ։ Տեղեկությունը ստուգվեց և հիմնավորվեց։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, և սեպտեմբերի 24-ին, դատարանի որոշման հիման վրա, խուզարկություն կատարվեց 54-ամյա տղամարդու բնակության վայրում։

Հայտնաբերվեց էլեկտրական երկու կշեռք, անհայտ ծագման հաբեր, դեղնականաչավուն հետքերով դատարկ և կանեփի սերմերով լցված տարաներ, մեկ տարա՝ սպիտակ լուծույթով և երկուսուկես կիլոգրամ մարիխուանա։
 
Տանտիրոջ նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

Հանգամանքները պարզվում են»։