«Օտարի հետ չեն ծերանում». Հասմիկ Պապյանը ամուսնալուծվել է


«Օտարի հետ չեն ծերանում». Հասմիկ Պապյանը ամուսնալուծվել է
Հոկտեմբեր 17 12:11 2017

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը հայտնել է իր ամուսնալուծության մասին: Իր Facebook-ի էջում նա գրել է, որ 24 տարվա համատեղ կյանքից հետո նա եւ ամուսինը որոշել են ամուսնալուծվել. 

«Ցավով հայտնում եմ, որ 24 տարի համատեղ կյանքից հետո իմ եւ Կոնրադի ճանապարհները բաժանվեցին:
Որքան էլ որ նա հայերեն խոսել, գրել, կարդալ սովորեց, այնուամենայնիվ՝ մնաց ինձ օտար: Իսկ օտարի հետ չեն ծերանում…

Բաժանումը սրտի բաց վիրահատություն է՝ առանց անեսթեզիայի... խնդրում եմ ըմբռնումով մոտենալ այս պահին ինձ համար ստեղծված դժվար կացությանը եւ խուսափել ավելորդ հարցադրումներից»: