Կառավարությունը որոշել է բարձրացնել հանրային ծառայողների՝ ներառյան բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը։ Հիմնավորումներից մեկն այն է, որ 2017 թվականից հետո 3 անգամ բարձրացել են թոշակները, բայց պետական ծառայողների աշխատավարձերը նույնքան չեն բարձրացել։ Խնդրի շուրջ Panorama.am-ը հարցման միջոցով քաղաքացիներից պարզեց նրանց վերաբերմունքը նախաձեռնության վերաբերյալ։
Քաղաքացիների հնչեցրած մտքերի հիմնական թեզերը՝ ստորև։
-Ես դասախոս եմ, քոլեջում եմ աշխատում, հուսով եմ, որ մեր աշխատավարձը կբարձրանա։ Ես և իմ նմանները հույս ունեն, որ պարոն Փաշինյանը կբարձրացնի։
-Պաշտոնյաների աշխատավարձերը պետք է բարձրանան, որ կաշառքի պրոբլեմ չունենա, չմտածի կողմնակի եկամուտի մասին։
-Պաշտոնյան պետք է իրեն ապահովված զգա, որ իր աշխատավարձը հետագայում իրեն թոշակ է ապահովելու, որովհետև ինքն այդ աշխատավարձից հարկ է տալու կուտակային կենսաթոշակային հիմնադրամներին։Դրանով ինքն ապահովելու է իր բարեկեցիկ թոշակառուի վիճակը։
-Պաշտոնյաների սոցիալական վիճակը պետք է լավ լինի, կենցաղը հոգա, տարեկան մեկ-երկու անգամ արձակուրդ գնա՝ Հայաստանում կամ արտասահմանում, որովհետև ինչքան շատ գնան-գան, այնքան մենք այլ կուլտուրաներից բան կարող ենք վերցնել։
-Ոչինչ, որ թոշակների և աշխատավարձերի միջև կտրուկ տարբերություն կա, մարդիկ կան, որ վատ են ապրում, մարդիկ կան՝ որ լավ, կամ շատ լավ, դա չէ էականը։ Թող բարձրանան աշխատավարձերը, դրանից մյուսներինն էլ կբարձրանա։
-Թոշակը ձևավորվում է հարկերից, պետությունն ինչքան հարուստ լինի, այնքան մեր թոշակառուները կշահեն։ Աշխատողներն ինչքան բարձր աշխատավարձ ստանանա, այնքան շատ հարկեր կտան, դրանով կապահովեն մեր թոշակառուների թոշակի բարձրացման տենդենցը։
-Շատ սխալ են վարվում իրենք, պետք է այնպես արվի, որ թուշակառուն էլ կարողանա իր մինիմալ պահանջները բավարարի, նոր դրանից հետո իրենց աշխատավարձն էլ բարձրացնեն, ոչինչ չունեմ ասելու։ Բայց պետք է ամեն ինչ համաչափ անեն։
Դե երևի լավ չեն ապրում, դրա համար էլ բարձրացնում են։
-Թոշակի բարձրացումը 3 հազար է եղել, իրենց մոտ աշխատավարձի բարձրացումը 300 հազար է ամենաքիչը։
-Որ երեկոյան դուրս գաք, այստեղ այնքան շատ մուրացկաններ կան նստած, դա էլ վիճակի ապացույցն է։
-Իրենց աշխատավարձը բարձրացնում են, թող մեր թոշակներն էլ բարձրացնեն։
-Էդ ո՞վ որ ասել է, թող հաշվի համար տա, իմ թոշակն էլ տամ իրենց մեղք են։ 45 հազար թոշակս կտամ իրենց։ Ամոթ էլ չեն անում, ժողովուրդը սոված փողոցներն ընկած՝ իրենք իրենց աշխատավարձն են բարձրացնում, եսիմ ինչ են անում։
-Սաղ օրն իրար ուտում են մուկ ու կատվի պես, ամոթ էլ է։ Սաղ երկիրը, գլոբալ աշխարհը նայում է, ինչ են անում, մեկը մյուսի ոտն է կուլ տալիս։
-Կախված է նրանից, թե որտեղից է գալիս եկամուտը, եթե կա, ապա նոր կարելի է բարձրացնել աշխատավրձը։
-Ներողություն, դուք ի՞նչ կառավարությունից եք խոսում, ո՞ւր է էս երկրում կառավարություն, անգրագետ տ...կանքները, ոչնչությունները՝ երկրի ղեկավարով եկել զավթել են ամեն ինչը։ Ինչից եք դուք խսում՝ այլ հարգելիս և սիրելիս։
-Պետք է ժամ, վայրկյան շուտ ռադ անել այս ոչնչություն, դավաճան, սրիկաներին։ Իրենցից բան չեն ներկայացնում։ Եկան ավիրում են մեր երկիրը, ինչ մի լավ բան են արել սրանք։ Ամեն մեկս մի լավ բան արել ենք, բայց վայրկյաններն եմ հաշվում որ սրանք ռադները քաշեն ջհանդամը գնան։
-Այսօրվա վիճակով ոչ թոշակը, ոչ աշխատավարձը համեմատելի չէ ներկա սոցիալ տնտեսական պայմանների հետ կառավարությունն ավելացնում է միայն պատգամավորների աշխատավարձերը, հավելավճարներ, բայց փոխարենը մահվան դեպքերում աջակցության գումարներն է կտրում ժողովրդից։ Միայն նվազում է, ոչ մի ավելացում չկա։
-Ինչքա՞ն պետք է ավելացնի աշխատավարձերը, քանի՞ տոկոսով, եթե սննդամթերքը մոտավորապես 100%-ով ավելացել է։ Դա է խնդիրը։
-Մահվա դեպքում տրվող աջակցության գումարը չպետք է հաներ, դա սխալ է։ Էդ դժբախտության ժամանակ առաջին պահին էդ մարդկանց ոչ մի ֆինանսական օգնություն չպե՞տք է լինի։ Այլ բան է, եթե նորմալ աշխատավարձ լիներ, մարդիկ կարանային իրենց խնդիրները լուծել առանց դրա։ Դու գցում ես թոշակառուներին, կամ Աստված ոչ անի՝ դժբախտ դեպքի ժամանակ մարդկանց անելանելի վիճակի մեջ։
-Աշխատավարձ բարձրացնելը՝ թող շատ բարձրացնի, բայց ուրիշից ինչո՞ւ ես վերցնում՝ մյուսին տալիս։ Ով է ասել,որ դա ճիշտ է... Սխալ է։
- Ճիշտն ասած ինձ զարմացնում է մեկ այլ բան. դուք օգտագործեցիք «կառավարություն» խոսքը, չեմ զգում, որ ես դա ունեմ։
Հնչած կարծիքներն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։










