Բոլոր մարմնամարզիկները մեդալներ են նվաճել Թբիլիսիում


Բոլոր մարմնամարզիկները մեդալներ են նվաճել Թբիլիսիում
Հոկտեմբեր 16 17:39 2017

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Թբիլիսիում մասնակցել է ՎՏԲ գավաթի խաղարկությանը: Մեր թիմի բոլոր մարմնամարզիկները մեդալներ են նվաճել: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքէջը:

Մեծահասակներից Արթուր Թովմասյանն օղակների վարժությունում դարձել է մրցաշարի հաղթող: Վիգեն Խաչատրյանը 2-րդ տեղն է զբաղեցրել բազմամարտում եւ օղակներում:

Երիտասարդներից Ժորա Սմբատյանը ոսկե մեդալակիր է դարձել բազմամարտում եւ օղակների վարժությունում: Պտտաձողում նա 2-րդն էր:

Գագիկ Խաչատրյանն 1-ին հորիզոնականն է զբաղեցրել նժույգթափերում, իսկ ազատ վարժությունում՝ 3-րդը: Էրիկ Բաղդասարյանն էլ հաղթել է պտտաձողում եւ զուգափայտերում:

Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը 2-րդ տեղն է զբաղեցրել` իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանին: