Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են uպшնnւթյան փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվողի (տեսանյութ)


Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են uպшնnւթյան փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվողի (տեսանյութ)
Սեպտեմբեր 10 11:06 2026

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում մայրաքաղաքի Հալաբյան փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է օգոստոսի 5-ից սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող 23-ամյա մի երիտասարդ։Նա ներկայացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է։