Եթե Ադրբեջանում մեր գնացքի հետ բան տեղի ունենա, դրանով պետք է զբաղվեն ադրբեջանցի մասնագետները, ԱԺ-ում «ԹՐԻՓՓ» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
«Եթե ադրբեջանական գնացքի հետ Հայաստանում բան տեղի ունենա, դրանով պետք է զբաղվեն հայաստանցի մասնագետները կամ «ԹՐԻՓՓ»-ի մասնագետները, որը հայաստանյան ընկերություն է»,- նշեց նա։
Միրզոյանը չբացառեց համագործակցային տարբերակները։
«Աստված մի արասցե, եթե բան պատահի, որը մարդկային կյանքի է վտանգ սպառնում, ի՞նչն է խանգարում, որ իրենց էլ կարող ենք ներգրավել, նույնն էլ հակառակը»,- նշեց ԱԳՄԱ նախարարը։










