Ինչպես է ադրբեջանցի հովիվը հայտնվել Հայաստանում. Մանրամասներ


Ինչպես է ադրբեջանցի հովիվը հայտնվել Հայաստանում. Մանրամասներ
Հոկտեմբեր 21 18:10 2026

Ադրբեջանական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել Հայաստանի պետական սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին։

Ըստ հրապարակումների՝ տղամարդը Թովուզի շրջանի Չաթախ գյուղի բնակիչ է եղել և արածեցրել է իրեն պատկանող անասունները։

Ըստ հրապարակման՝ տղամարդը պարբերաբար ալկոհոլ է օգտագործել։ Դեպքի օրը նա ևս անասուններն արածեցնելու է գնացել սահմանամերձ գոտի, որտեղ ալկոհոլ է օգտագործել։

Ոչ սթափ վիճակում նա հատել է Հայաստանի սահմանը և հայտնվել Չինարի գյուղի սահմանային հատվածում։