Վթարից մահացած ուղևորները եղել են «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայում


Վթարից մահացած ուղևորները եղել են «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայում
Սեպտեմբեր 2 20:40 2026

Ականատեսների փոխանցմամբ՝ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից զոհված հինգ քաղաքացիները եղել են «Օպել Զաֆիրա» մակնիշի ուղևորները։ Դեպքի վայրից News.am-ի թղթակիցը հայտնում է, որ մեքենան տաքսի է եղել և սպասարկել է Վանաձոր-Երևան երթուղին։ Բոլոր 5 ուղևորները «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներն են՝ 2 տղամարդ և 3 կին։

Վիրավորների թիվը վերջին տվյալներով 11 է։ Նրանց տեղափոխել են մոտակա Ապարան բժշկական կենտրոն, մի մասին էլ՝ Երևան։