Նախօրեին կյանքից հեռացել է ռուս հայտնի դերասան Դմիտրի Մարյանովը։ Նա 47 տարեկան էր։
Ինչպես հայտնի է դարձել, դերասանն ընկերների հետ գնում էր իր ամառանոց, երբ հանկարծ մեքենայում վատ է զգացել։ Նա բողոքել է մեջքի ու ոտքերի ցավից, ապա ուշագնաց եղել։ Ընկերները նրան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, սակայն ճանապարհին նա մահացել է։
Մարյանովի մահվան պատճառը, նախնական տեղեկություններով, թրոմբի պոկվելն է դարձել։
Նշենք, որ Մարյանովը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում՝ հայկական «Կյանք ու կռիվ 2» ֆիլմում։