ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց. կալանքի միջնորդության քննությունը կշարունակվի առանց նրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Նիստը շարունակվում է։ Բժիշկները ճիշտ համարեցին, որ նա հիվանդանոցում լինի, դահլիճում չգտնվի։ Փաստաբանները կշարունակեն, կարծում եմ՝ մինչև առավոտ որոշումը դատարանն արդեն կունենա»,- հայտնեց Լևոն Քոչարյանը։










