Կոմիտասը ձեր ձեռքը կրկին կխելագարվեր. Իրինա Յոլյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)


Կոմիտասը ձեր ձեռքը կրկին կխելագարվեր. Իրինա Յոլյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Օգոստոս 26 15:27 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իրինա Յոլյանը չի բացառում, որ ՔՊ-ականները մի օր էլ կարող են ասել, որ Մեսրոպ Մաշտոցը գրագողությամբ է զբաղվել։

Նրա խոսքով՝ ՔՊ-ն շատ լավ է աշխատացնում վարկաբեկման ինստիտուտը։

«Եթե Կոմիտասը հնարավորություն ունենար հրաշքով մի քանի րոպե այս ամբիոնին կանգներ, ձեր ձեռքը նորից խելագարվելու էր։ Վաղը, մյուս օրն էլ կարող եք ասել, որ Մեսրոպ Մաշտոցը գրագողությամբ է զբաղվել, շատ լավ աշխատում է վարկաբեկման ինստիտուտը»,- ասաց Յոլյանը։