Դե ֆակտո ղեկավարին «պիղծ» անվանելու հաջորդ իսկ լուսաբացին Լևոն Քոչարյանի տանը «պատժողական» խուզարկության կատարումը բերում է մի քանի հետևության. Մելիքյան


Դե ֆակտո ղեկավարին «պիղծ» անվանելու հաջորդ իսկ լուսաբացին Լևոն Քոչարյանի տանը «պատժողական» խուզարկության կատարումը բերում է մի քանի հետևության. Մելիքյան
Օգոստոս 25 09:26 2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տան խուզարկության փաստով գրում է. «Դե ֆակտո ազգային ժողովում կառավարության դե ֆակտո ղեկավարին «պիղծ» անվանելու հաջորդ իսկ լուսաբացին Լևոն Քոչարյանի տանը «պատժողական» խուզարկության կատարումը բերում է մի քանի հետևության՝

 

1) այս փաստն ինքնին բավարար է՝ փաստելու, որ «իրավապահ» կոչվող մարմինները բացահայտ դուրս են եկել օրինականության տիրույթից։2) խուզարկությունը թույլատրելու որոշում կայացրած դատավորը (չգիտեմ էլ ով է) առերևույթ կատարել է հանցանք։

 

3) Լևոն Քոչարյանի հնչեցրած բնութագիրը ճիշտ էր. ժողովրդավարության պղծումը հո պոզով-պոչով չի՞ լինում