Իշխանությունները հերթական գրոհն են սկսել Ռոբերտ Քոչարյանի և ընտանիքի դեմ. Բագրատ Միկոյան


Իշխանությունները հերթական գրոհն են սկսել Ռոբերտ Քոչարյանի և ընտանիքի դեմ. Բագրատ Միկոյան
Օգոստոս 25 09:12 2026

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը գրում է. «Առավոտյան նախագահ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե: Երեկ մամուլում տեղ գտած լուրերը հաստատվեցին. իշխանությունների հերթական գրոհն է սկսել նախագահ Քոչարյանի և իր ընտանիքի նկատմամբ»: Հիշեցնենք, որ առավոտից իրավապահները գործողություններ են իրականացնում Լևոն Քոչարյանի բնակարանում, ինչպես նաև Քոչարյանների ընտանիքին պատկանող բիզնես կենտրոններում: