Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը գրել է.
«Ի խորոց սրտի, հանուն Վոլգոգրադի համայնքի, եկեղեցական և հոգաբարձուների խոհուրդների շնորհավորում ենք Նորին Սրբություն Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին ծննդյան 75-րդ տարեդարձի առիթով։
Երկար տարիների առողջ կյանք և արևշատություն ենք մաղթում Վեհափառին։
Ով՞ է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Հայոց Հայրապետը, Սուրբ Թադեոս Առաքյալի իրավահաջորդը և Սուրբ Գրիգոր Լուսավորչի ժառանգորդն է։ Նա Աստծո օծյալ քահանայապետն ու մեր համազգային հովվապետն է։
Վեհափառը Հայոց Եկեղեցու հավատամքի և վարդապետության, եկեղեցական ավանդույթների անաղարտության և մեր ազգային ինքնության պահապանն է։
Հայոց կաթողիկոսն աշխարհասփյուռ հայությանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ միավորողն է։
Կաթողիկոսը մեր հոգևոր ժառանգության, մշակութային արժեքների ու հայոց գրաբարի պաշտպանն է։
Մյուռոն օրհնելու և եպիսկոպոս ձեռնադրելու միակ և բացարձակ իրավուքը կաթողիկոսինն է։ Հետևաբար, Վեհափառ Հայրապետի միջոցով է Սուրբ Հոգու շնորհները բաշխվում մեր եկեղեցում ու ազգի վրա։
Ո՛վ աչք ունի կարդալու՝ թո՛ղ կարդա ու հասկանա։
Վայ՜, այն հային ով դեմ դուրս կգա Աստծո օծյալ Հայոց Հայրապետին։
Աստված պահապան Նորին Սրբությանը։
Որդիական սիրով և խոնարհությամբ ՝
Մաղաքիա քահանա Օհանյան»։










