Իրենց վերջին «կրակոցը» ցույց տվեցին․ Մխիթարյանը՝ Ստեփանավանի իրենց թեկնածուի կալանավորման մասին


Իրենց վերջին «կրակոցը» ցույց տվեցին․ Մխիթարյանը՝ Ստեփանավանի իրենց թեկնածուի կալանավորման մասին
Հոկտեմբեր 22 19:42 2026

«Ստեփանավանում մեր պայքարը շարունակվում է։ Վստահ եմ՝  բոլոր տեսաձայնագրություններ տեսել եք, որ «Ուժեղ Հայաստան»-ի  վերնաշապիկով  մեր համակիրները, գրասենյակային,որքան գիտեմ՝ նաև աշխատողներ են։ Այդ գումարը իրենք փորձում են դիտարկել որպես «ընտրակաշառք», իրենց մոտ մոնտաժված տեսաձայնագրություններ են»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը։

 Մխիթարյանը ՔՊ-ի շրջանում ակտիվություն է նկատում,միևնույն ժամանակ համոզմունք ունի, որ ՔՊ-ն հասկանում է, որ Ստեփանավանում խնդիր է ունենալու։

«Այս պատճառով իրենց վերջին  «կրակոցը»  ցույց տվեցին՝ այդ տեսաձայնագրությունը գցելով ֆեյսբուքյան հարթակ։ Բայց Ստեփանավանում մեր թիմը ուժեղ է։ Ստեփանավանում մենք գնում ենք փոփոխության»,- հավելեց պատգամավորը։

Քաղաքական գործիչը վստահեցրեց, որ Ստեփանավանում իր թիմակիցները շարունակում են քարոզարշավը։

 «Վստահ եմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «անհանգիստ» վիճակը հենց խոսում է  այն մասին, որ  ժողովրդի լեզվով ասած՝ «գետին իրենց ոտքերի տակից փախչում է»»,- նշեց Մխիթարյանը։