Ինչպես արդեն հայտնել էինք հուլիսի 11-ին Գյումրիի «Սև բերդ» ամրոցի տարածքում հեծանիվ վարելիս կառավարումը կորցնելու և պատին բախվելու հետևանքով 12-ամյա Վ. Ա.-ն ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:
Երեխային տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն, սակայն նրա կյանքը փրկել հնարավոր չի եղել։ Վ. Ա.-ն Ախուրյան խոշորացված համայնքի բնակիչ էր և ընտանիքի կրտսեր որդին։ Երեխայի քույրը հրապարակել է տեսանյութ և հուզիչ գրառում արել՝ գրելով.
«Արդեն 40 օր է՝ դու մեզ հետ չես»։










