Փաշինյանը Տիգրանաշենն Ադրբեջան է հռչակում. Տիգրան Աբրահամյան


Փաշինյանը Տիգրանաշենն Ադրբեջան է հռչակում. Տիգրան Աբրահամյան
Օգոստոս 20 21:29 2026

«Փաշինյանը Տիգրանաշենն Ադրբեջան է հռչակում՝ հղում անելով խորհրդային շրջանի այս կամ այն քարտեզին»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ շարունակելով

«Իսկ Ադրբեջանը նույն սկզբունքով չի խոսում, օրինակ՝ Արծվաշենի հայկականության կամ 2021-2023 թթ. ընթացքում օկուպացված ՀՀ ինքնիշխան տարածքների հայկական պատկանելիության, առավել ևս՝ այնտեղից զորքերը դուրս բերելու մասին:Ալիև-Նիկոլ պայմանավորվածությունը ոչ թե խաղաղության, այլ հայաստանյան իշխանության միակողմանի զիջումների մասին է»: