Ճամբարակի վրաերթից մահացած զինվորը մեկ ամիս առաջ էր զորակոչվել. Նա սրտի խնդիրներ ուներ


Ճամբարակի վրաերթից մահացած զինվորը մեկ ամիս առաջ էր զորակոչվել. Նա սրտի խնդիրներ ուներ
Օգոստոս 20 14:43 2026

Ճամբարակի վրաերթից մահացած Սուրեն Վարդանյանը ապրում էր Ձորաղբյուրում։ Անցած տարի էր ավարտել տեղի միջնակարգ դպրոցը, տարկետում էր ստացել մի տարով՝ սրտի խնդիրների պատճառով։

 

Այս տարի հուլիսի 22-ին զորակոչվել էր բանակ։ Փաստացի՝ 1 ամսվա զինծառայող էր։ Ուներ իրենց մեկ տարի փոքր եղբայր՝ Վոլոդյա Վարդանյան։ Ծնողներն ունեն առողջական խնդիրներ, ապրում էին եղբայրների աշխատանքով։

 

Ըստ լուրերի՝ զինվորները պատժված են եղել և զորամասից դուրս տարածքում, ճանապարհի վրա, վազել են հակագազերով այդ իսկ պատճառով էլ չեն լսել ու նկատել մոտեցող բեռնատարին։ Վիրավոր զինվորներից մեկի մոր խոսքերով՝ իր որդին «հոդվածավորված» է եղել և ազատված է եղել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։

 

Արամ Գևորգյանի էջից