Զինծառայողի մահվան պատճառ դարձած տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է


Զինծառայողի մահվան պատճառ դարձած տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է
Օգոստոս 20 12:14 2026

Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):

 

Քրեական վարույթի շրջանակում տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է:

 

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ։