Օգոստոսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է գյուղերից մեկը, որտեղ հայտնաբերել է անչափահաս տղայի մարմին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը 8-ամյա Կ․ Լ․-ն է։
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։










