Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ


Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ
Օգոստոս 17 18:59 2026

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ռեդի-Սթեդի» ՍՊ ընկերության Երևանի Աբելյան փողոց 6/12 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում՝ «Արտ լանչ»-ում («Այ Թի Պարկ» բիզնես կենտրոն), իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրությամբ սահմանված պահանջները, մասնավորապես՝

– հանրային սննդի կառույցի պահեստային մասում, որտեղ կատարվել է միրգ-բանջարեղենի լվացման, կտրատման աշխատանքներ, առկա է եղել շերտավարագույրով առանձնացված հանդերձարանային մաս, որը տեղակայված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ,

-կառույցն ապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերից՝ սննդամթերքի համար առանձնացված պահման տարածքով,

– պահեստային մասի հատակը չի ունեցել հարթ մակերես և չի պահվել նորոգ և մաքուր վիճակում,

– պատերի վրա առկա խողովակները ենթարկված են եղել կոռոզիայի, խոհանոցի պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ, մաքուր վիճակում,

-պահեստային հատվածի և խոհանոցի առաստաղի որոշ հատվածներ կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

– հանրային սննդի կառույցի խոհանոցում առկա անմիջապես դուրս բացվող դուռը ապահովված չի եղել միջատապաշտպան ցանցով։Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: