Ծննդատունը Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածին երեխային ապահովել է անհրաժեշտ հագուստով և մանկական սննդով


Ծննդատունը Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածին երեխային ապահովել է անհրաժեշտ հագուստով և մանկական սննդով
Օգոստոս 12 23:50 2026

ՎԱՊՄԳՀԻ նորածնային ծառայության ղեկավար Արշակ Ջերջերյանը շնորհակալություն է հայտնել համացանցում արձագանքողներին, որոնք պատրաստակամություն են հայտնել՝ օգնելու երեխային հագուստով կամ մանկական սննդով։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գրառումների համար, բայց՝ մեղմորեն մերժել։ Ինստիտուտը բավարար ռեսուրսներ ունի՝ երեխային ինչպես կերակրելու, այնպես էլ գտնվելու ընթացքում համապատասխան հագուստով ապահովելու համար։ Բոլորին շնորհակալ ենք»,- ասել է նա։