Մալաթիա-Սեբաստիայում դեռևս չպարզված հանգամանքներում երիտասարդ տղամարդ է մահացել․ դեմքին կան արնանման հետքեր


Մալաթիա-Սեբաստիայում դեռևս չպարզված հանգամանքներում երիտասարդ տղամարդ է մահացել․ դեմքին կան արնանման հետքեր
Օգոստոս 12 21:31 2026

Այսօր ժամը 19:40-ի սահմաններում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ․ հայտնել են, որ կանչով մեկնել են Գուսան Շերամի փողոց, 28/7 հասցե, որտեղ դրսում փորձել են օգնություն ցուցաբերել վիրավոր տղամարդուն, սակայն պարզվել է, որ նա մահացած է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել իրավապահները, այս պահին նրանք  պարզում են մահացածի ինքնությունը։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացած տղամարդու դեմքին կան արնանման հետքեր, իսկ թե ինչ հանգամանքներում է նա մահացել, դեռ հստակ չէ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ մահացածը 40-ից 45 տարեկան է, անունն Արթուր է։