ՔՊ-ից Ռուստամ Բաքոյանը շուրջ 52 մլն դրամ «քեշ» է հայտարարագրել


ՔՊ-ից Ռուստամ Բաքոյանը շուրջ 52 մլն դրամ «քեշ» է հայտարարագրել
Օգոստոս 4 12:22 2026

9-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հարուստ պատգամավորներից է Ռուստամ Բաքոյանը։ 2026 թվականի մայիսի 30-ին նա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել գույքի և եկամուտների 2025 թվականի հայտարարագիրը։

Բաքոյանը համատեղ սեփականության իրավունքով բնակելի տուն է հայտարարագրել Վեդիում և բնակարան Երևանում՝ միանձնյա սեփականության իրավունքով։

 

Նա հայտարարագրել է 2009 թվականի արտադրության NISSAN մակնիշի ավտոմեքենա։ Հաշվետու տարվա ընթացքում Բաքոյանը դրամական միջոցներ է ունեցել բանկային 6 հաշիվներում։ Տարվա սկզբում բանկային հաշիվներից մեկում ունեցել է 141 դրամ, տարվա վերջում մնացել է 0 դրամ, մեկ այլ հաշվում ունեցել է 512 դրամ, տարվա վերջում մնացել է 0 դրամ։ Տարվա սկզբում ունեցել է 3․8 դրամ, տարվա վերջում մնացել է 0 դրամ։ Մեկ այլ բանկային հաշվում ունեցել է 391,878 դրամ, որը տարվա վերջում դարձել է 788,360 դրամ։ Մյուս բանկային հաշվում տարվա սկզբում առկա 2․031 դրամը տարվա վերջում դարձել է 3,359 դրամ, մեկ այլում տարվա սկզբում առկա 565,979 դրամը տարվա վերջում դարձել է 4,208,149 դրամ։

 

Ռուստամ Բաքոյանը հայտարարագրել է կանխիկ 35․000 դոլար, որը տարվա վերջում կազմել է 45,400 դոլար և 40․000․000 միլիոն դրամ, որը տարվա վերջում կազմել է 51,800,000 դրամ։

 

Հաշվետու տարվա ընթացքում Բաքոյանը ստացել է եկամուտ երեք աղբյուրից ընդհանուր 20,086,310 դրամ, որից 6,000,000 Արդշինբանկից որպես փոխառություն, 636,000 դրամը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից որպես կենսաթոշակ, 13,450,310 դրամը Ազգային ժողովից՝ որպես աշխատավարձ։

 

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է՝ 5,857,701 դրամ, 4,205,687 դրամ, 31,512,776 դրամ, ընդհանուր՝ 41,576,164 դրամ։