Ռուբեն Ռուբինյանը շարունակում է կադրային փոփոխությունները։ Այսօր խորհրդականներ ու օգնականներ է նշանակել։
ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ Ռուբեն Ռուբինյանի՝ օգոստոսի 3-ի կարգադրություններով ԱԺ նախագահի խորհրդականներ են նշանակվել Գրետա Զորունցը և Արման Բարխուդարյանը։
Լուսինե Բեկչյանը և Էլինա Իշխանյանը նշանակվել են Ազգային ժողովի նախագահի օգնականներ։










