Ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում․ Ագարակ-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2121» և «Opel Frontera» մակնիշների ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Բախման հետևանքով «ՎԱԶ 2121»-ը գլխիվայր շրջվել է։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։










