Ծառայելու եմ մեր ժողովրդի, երկրի ազգային շահերին, ոչ թե այլ պետությունների շահերին. Մեսրոպ Մանուկյան


Ծառայելու եմ մեր ժողովրդի, երկրի ազգային շահերին, ոչ թե այլ պետությունների շահերին. Մեսրոպ Մանուկյան
Օգոստոս 2 09:56 2026

«Սպասվում է ԱԺ նիստ, դրանից բացի ես էլ չգիտեմ ինչ է սպասվում,»,-ԱԺ մուտքի մոտ  ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին;

Հարցին՝ եթե ԱԺ-ում լինի ծեծռտուք՝ ինչ կանի «Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ Մանուկյանն ասաց « Իրավիճակային նոր կհասկանանք, թե ինչ ենք անելու; Եթե ասես գնացել եմ բոքս կամ բարբա կպնելու՝ իրենց մեջ նորմալ պարապած էլ չկան, որ ասես բոքս կամ բարբա կպնել գիտեն»;

Մանուկյանը հավելեց. «Ես քաղաքացիներին խոստանում եմ, ինչպես ավագանում ծառայել եմ Երևանցիների շահերին, այնպես էլ ծառայելու եմ մեր ժողովրդի, երկրի ազգային շահերին, ոչ թե այլ պետությունների շահերին։