Դավթաշենի շենքերից մեկի նկուղում 25 տոննա ջուր է լցվել


Դավթաշենի շենքերից մեկի նկուղում 25 տոննա ջուր է լցվել
Օգոստոս 1 22:08 2026

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։

Պարզվել է, որ բակում գտնվող ջրի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով ջուրը բարձր ճնշմամբ լցվել է նկուղ։

Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր։