Ցանկացած գործողություն Լիպարիտ Դրմեյանի նկատմամբ ապօրինի է. Արման Թաթոյան


Ցանկացած գործողություն Լիպարիտ Դրմեյանի նկատմամբ ապօրինի է. Արման Թաթոյան
Հուլիս 30 22:46 2026

«Քրեական հետապնդումն ու իրավապահ համակարգը ծառայեցվում են մեկ անձի քաղաքական շահերի»,-գրում է «Այլընտրանքային թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը՝ շարունակելով.

«Այն, ինչ Լիպարիտ Դրմեյանի (Liparit Drmeyan) վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, քրեական հետապնդման քաղաքական հրահանգ էր ու քաղաքական հաշվեհարդար: Նրա այսօրվա արարքները հակասահմանադրական են, իսկ դրան հաջորդած ցանկացած գործողություն` ակնհայտ ապօրինի:

Այստեղ հարցն այն է, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է անձ, ով փաստացի իրեն է վերապահել դատախազի ու քննիչի լիազորություններ, իսկ իրավապահ այդ համակարգերը հակասահմանադրական հրահանգներով ծառայեցնում է իր ու իր կուսակցության շահերին` մարդկանց առանց ապացույցների, կամայական հետապնդելու ու վարկաբեկելու համար: Այսպես էլ քայաքայվում են իրավունքն ու օրենքը, արդարադատության համակարգը:

Ցանկացած գործողություն Լիպարիտ Դրմեյանի նկատմամբ ապօրինի է, որովհետև արված է քաղաքական շահերի ու կամայական քաղաքական հրահանգի համար:

Լիպարիտ Դրմեյանի շահերի պաշտպանության համար գործադրվելու են բոլոր մեխանիզմներն ու ատյանները»: