Հեռախոսի ծնգոցով բանկային հավելվածից գումարները չեն տանում, հնարավոր չէ․ Սամվել Մարտիրոսյան


Հեռախոսի ծնգոցով բանկային հավելվածից գումարները չեն տանում, հնարավոր չէ․ Սամվել Մարտիրոսյան
Հուլիս 30 21:06 2026

«Հեռախոսով ծնգացնում են ու բանկը թալանում։ Կամ զանգում, չեն խոսում ու վարկ ձևակերպում։ Սենց շատ դեպքեր լսած կլինեք։ Իսկ իրականու՞մ նման բան չի լինում»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է  տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ մանրամասնելով․

«Մարդիկ պատմում են, որ իրենք ոչ մի բան չեն արել, հետո երկար բարակ, որ խոսում ես, պարզվում է՝ զանգել են, 3 անգամ զանգել են, վերջին անգամ 35 րոպե խոսել է, բոլոր կարգավորումները արել է, բոլոր կոդերը տվել է, որոնք եկել են։ Հետո մի հատ ֆայլ են տվել, էդ ֆայլ էլ է բեռնել, տեղադրել հեռախոսի վրա, բայց մոտը ֆիքսվել է, որ ոչինչ չի արել, կամ որ ուղղակի տենց մի երկու բառ խոսելը։ Ասածս այն է, որ մի վախեցեք ամեն մի ծնգոցից, բայց հիշեք, որ խնդիրը ձեր մեջ է, դուք եք ինչ-որ բան սխալ  անում, հենց էնպես չի լինում»։