ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս Պետրոսյան


ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս Պետրոսյան
Հուլիս 21 13:09 2026

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին, հայտարարել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

Նա նշել է, որ  ՀԷՑ-ն ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական բյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր, ինչն անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում (2025թ. 1-ին կիսամյակ) կատարված վճարումներից ավել է շուրջ 62%-ով։

«Անցյալ տարվա նույն շրջանում՝ մինչև ՀԾԿՀ կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի հարուցումը, պետական բյուջե վճարումների հանրագումարը կազմել է շուրջ 7,8 մլրդ ՀՀ դրամ»,- հավելել է Պետրոսյանը։