Նախօրեին քննչական գործողություններ են կատարվել «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում, կապարակնքվել են 10-15 տաղավարներ, որոնք, ըստ քննչական մարմինների ներկայացրած պարզաբանման, գործել են բարձր լարում ունեցող հոսանքալարերի ներքո, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Գլոբալ առումով «Առինջ մոլ»-ի գործունեությունը կասեցված չէ, որովհետև այնտեղ հարյուրավոր տաղավարներ են գործում։ Բնականոն գործունեությունն այս պահին շարունակվում է»,-ասաց Իվետա Տոնոյանը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ հարկային մարմինները ստուգումներ են կատարում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում:










