Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունը կքննվի այսօր


Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունը կքննվի այսօր
Հուլիս 21 14:54 2026

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր՝ 17։00-ին արտահերթ նիստ է հրավիրվել։

 

ԿԸՀ-ն այդ նիստում քննելու է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը։

 

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ է միջնորդություն ներկայացրել։