Մրցույթն ավարտված է, 100 լավագույն ուսանող «Կարապետյան» հիմնադրամից կստանա մեկ տարվա ուսման վարձը. ցանկը հայտնի է


Մրցույթն ավարտված է, 100 լավագույն ուսանող «Կարապետյան» հիմնադրամից կստանա մեկ տարվա ուսման վարձը. ցանկը հայտնի է
Հուլիս 20 19:25 2026

«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդունքներն ամփոփվել են, հաղթողները՝ որոշվել։ Այդ մասին հայտնել է Գոհար Ղումաշյանը։Այս նախաձեռնության մասին Կարապետյան հիմնադրամը հայտարարել էր դեռեւս ընտրություններից առաջ, սակայն մեծ աղմուկ բարձրացրեց նախընտրական շրջանում, ու սառեցվեց ընտրությունների օրը նշանակելու Նախագահի հրամանագրից հետո։


«Ընտրություններն անցան, սահմանափակումները վերացան և «Կարապետյան» հիմնադրամը շարունակում է իր աշխատանքը։ Ինչպես խոստացել էինք՝ 100 լավագույն ուսանողները կստանան պարգևատրում՝ իրենց մեկ տարվա ուսման վարձի չափով»,- մանրամասնեց Գ. Ղումաշյանը և զանգեց ուսանողներից մեկին՝ հայտնելով բաղձալի լուրը։

«Հիշեք՝ կրթությունը նորաձև չէ, կրթությունը՝ պարտադիր է»,- շեշտեց Գոհար Ղումաշյանը։