Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈւԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ


Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈւԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Հուլիս 20 10:50 2026

Հուլիսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Ալափարս գյուղի վարչական տարածքում բախվել են «ՈւԱԶ» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, 4 հոգի վիրավորվել է:

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Չարենցավանի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։