Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը պաշտոնապես արձագանքել է հուլիսի 14-ին Ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելության ընթացքում գրանցված միջադեպին՝ հաստատելով, որ միջոցառման մի շարք մասնակիցների մոտ ի հայտ են եկել սննդային թունավորման ախտանիշներ։
Դեսպանությունը տեղեկացրել է, որ պատճառները պարզելու նպատակով դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը։










